‹‹Մարտի մեկի արյունալի դեպքերը միշտ կմնան ողբերգական ու ցավալի մեր հանրապետության համար: Իսկ թե այս իրադարձությունն ինչպես կդրոշմվի պատմության ու պատմագրության մեջ, դեռ վաղ է ասել… Սերունդները պիտի գան, որ հետագայում երևա, թե ինչպես կլինի››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Պատմաբանը նշեց, որ կան մասնագետներ, որ մարտի մեկի հետ կապված՝ ուսումնասիրություններ են […]
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետ Սահակ Օհանյանին: Շնորհակալություն հայտնելով ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու […]
ԱՄՆ-ը Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել չայցելել Թուրքիայի, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «Պետքարտուղարությունն ամերիակացի քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելություններից: Միջազգային եւ տեղական խմբավորումների կողմից իրագործված վերջին ահաբեկչական գործողությունների եւ սպառնալիքի մակարդակի աճի հետ կապված ԱՄՆ-ի հպատակները պետք է խիստ զգույշ լինեն Թուրքիայով ճանապարհորդության […]
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասը «Հրազդան» եւ «Առինջ մոլում» ամսական 50-60 հազար դրամով տաղավարներ են վարձակալել եւ շուտով կտեղափոխվեն: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակից Թագուհին. «Ես այս պահին չեմ մտածում գնալու մասին: 20 հազարով իջել է ամսական վարձավճարը: Ճիշտ է, Աշոտ Աղաբաբյանը ավելի […]
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա: Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության […]
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում: Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է […]
Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի, այս մասին գրառում է կատարել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքի համաձայն` 2016թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս: