15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թագուհուն չի հրապուրում Աշոտ Աղաբաբյանի առաջարկը

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի  մասը «Հրազդան» եւ «Առինջ մոլում» ամսական 50-60 հազար դրամով տաղավարներ են վարձակալել եւ շուտով կտեղափոխվեն:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակից Թագուհին.

«Ես այս պահին չեմ մտածում գնալու մասին: 20 հազարով իջել է ամսական վարձավճարը: Ճիշտ է, Աշոտ Աղաբաբյանը ավելի հարմար տարբերակ է առաջարկել, բայց ներքին նրբություններ կան: Իմ հաճախորդները սովորել են տեղին: Նոր տեղում դժվար կլինի՝ մինչև մարդիկ սովորեն: Սա շատ լավ  գիտակցում է տոնավաճառի սեփականատերը ու դրա համար էլ վստահ ասում է՝ գնացեք»:

Հիշեցնենք, Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին  գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա  անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը: Աշխատակիցները գործադուլը դադարեցրել են փետրվարի 27-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ