Այցելություն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմաբժշկական հաստատությունում ապաքինվողների բուժսպասարկման, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին և հատկապես` զինծառայողներին հատկացվող պարենամթերքի տեսականուն, չափաբաժիններին և թիկունքային ապահովման հարցերին առնչվող նորմատիվային փաստաթղթերին, տվել է համապատասխան ցուցումներ: