Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ […]