23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին անգամը չէ, որ լինում է խորհրդարանում:

«Յոթ երկարուձիգ տարիների ընթացքում իմ զգացողությունները չեն փոխվել, պարտքի գիտակցում ունեմ անգամ վերջին օրով»,- ասաց նա:

Լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյո՞ք ցավ կամ ափսոսանք զգում է Աշոտյանը պաշտոնը թողնելիս, վերջինս պատասխանեց. «Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում»:

Լրագրողները ներկայացրին մի դիտարկում, ըստ որի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար տուժեց Աշոտյանը։ Անդրադառնալով սրան՝ Աշոտյանը պատասխանեցպատասխանեց. «Ես մի քիչ ավելի ազատ կլինեմ երևի առաջիկա մի քանի օրերին և ձեր լրագրողական «ֆենթզի» հրատարակումներին անպայման կծանոթանամ, հատկապես այս թեմայով։ Երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք Հարի Փոթերի պոտենցյալ հեղինակներ ենք կորցնում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ