15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հայկյան» մրցամակաբաշխությունը 15 տարեկան է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի  կունենա «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն արդեն 15 տարվա պատմություն ունի։

Ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակներ կստանան 2015 թվականին երիտասարդության ոլորտում ակտիվ, ծավալուն աշխատանք իրականացրած ուսանողական, հասարակական կազմակերպությունները, երիտասարդական նախագծերը, երիտասարդներին աջակցած կառույցները և այլն։ Ավանդական անվանակարգերից բացի, կհանձնվեն նաև հատուկ մրցանակներ։

«Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ է հետապնդում խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական յուրօրինակ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։
«Հայկյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կուղեկցվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ։ Ելութ կունենան նաև անվանի արտիստներ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ