04 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

«Եկե՛ք անունը դնենք Վարդուշ»

Նաիրա  Զոհրաբյանը Այսօր Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թ. հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթուղթը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ հիմնադրամի անվանումը փոխվում է և կոչվելու է «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմանդրամ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը զարմանքով նշեց, թե ի վերջո, ի՞նչն է փոխվելու անունը փոխելու պարագայում: «Թե չէ, եկե՛ք անունը դնենք Վարդուշ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է»,- ասաց  Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ