09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են․ 23 հոգի մահացել է

Առավոտյան Tara Air ավիաընկերության ինքնաթիռը անհետացել էր Նեպալի սարերում։ Հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները Մյագդի օկրուգում՝ որոնողա-փրկարարական գործողությունների սկսելուց չորս ժամ անց, հայտնում է INTERFAX.RU-ն:

Ոստիկանության ներկայացուցիչ Պհուլ Կումար Տհապա Մագարի խոսքով, որն առաջիններից մեկն Է հայտնաբերել է ավիաաղետի վայրը, բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում եւ ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: «Կործանումից հետո տեղի է ունեցել հրդեհ»,-հավելել է նա, ճշտելով, որ այս շրջանում շատ վատ եղանակ է:

20 ուղեւորներով եւ անձնակազմի երեք անդամներով Viking 9N-AHH Twin Otter ինքնաթիռը թռիչք էր կատարում Փոքարա-Ջոմսոմ  երթուղով. թռիչքից տասը րոպե անց այն անհետացել Է ռադարների Էկրաններից:

Ըստ նախնական վարկածի, ինքնաթիռը կարող էր լեռան մեջ մխրճվել առավոտյան թանձր մառախուղի պատճառով: Ինքնաթիռում գտնվում էին Քուվեյթի մի հպատակ, ինչպես նաեւ Նեպալի եւ Չինաստանի քաղաքացիներ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ