«Մաշան եւ արջը» մուլտֆիլմի մասերից մեկը մտել է YouTube-ի պատմության մեջ /վիդեո/

Ռուսական հայտնի «Մաշան եւ արջը» մուլտֆիլմի մասերից մեկը՝ «Մաշա եւ շիլա» / «Маша и каша»/ մասը, մտնել է YouTube-ի պատմության մեջ որպես ամենադիտված տեսանյութերից մեկը։ Այն 17 տեսահոլովակների մեջ է, որոնց դիտումն անցել է միլիարդը։ Մուլտֆիլմի այդ սերիան տեղադրվել է YouTube-ում դեռեւս 2012-ի հունվարին։