04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2016

Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Օսման բնակավայրը

Նախօրեին Սիրիայի կառավարական բանակը գրոհայիններից հետ է գրավել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օսման բնակավայրը։ Այս մասին տեղեկացնում է  ria.ru-ն։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դաարայից հյուսիս ընկած Օսման բնակավայրի նկատմամբ այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորումները լքել են՝ թողնելով իրենց զենքն ու տեխնիկան:

Ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ բարեփոխումների և կրթության որակի համար պակաս կարևոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը: «Եթե խոսենք ցանկություններից, իհարկե, շատ ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա: Բայց երբ նայում ենք պետական բյուջեի կառուցվածքին, ես, նման բոլոր առաջարկությունների պարագայում, իմ ցանկությունն անտեսելով, հետևյալ […]

Երկրաշարժ Թայվանում

Թայվանում այսօր առավոտյան տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել կղզու առնվազն 8 խոշորագույն կառույցներին, այդ թվում՝ 17 հարկանի բնակելի շենքին Փլատակների տակից դուրս է բարվել արդեն վեց զոհված, հայտնում է չինական հեռուստաընկերությունները։ Հաղորդվում է նաեւ, որ փրկարարները փլուզված շենքերից 127 մարդ են տարհանել։ Ըստ ՏԱՍՍ- ի էլ՝ բնական աղետի հետեւանով […]

Կրթության համակարգը նպաստել է. ԿԳ նախարար

Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացնում է  «Արմենպրես» լրատվական գործակալությունը: «Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունում, Հանրապետականում հաստատ հանգրվանել է, տեսնում եմ նաև ընդդիմադիր […]

Արաբական աշխարհի ամենահայտնի հայ երգչուհին․ Լենա Շամամյան /ֆոտո/

Այսօր Լենա Շամամյանն արեւելքի այն հազվադեպ կին արտիստներից մեկն է, որ կարող է հպարտանալ, որ հենց ինքն է միաժամանակ գրում, նվագում ու երգում իր իսկ ստեղծագործությունները։ Ներշնչվելով սիրիական դասական ու ֆոլկլորային հարուստ երգացանկից, երիտասարդ երգչուհին, այնուամենայնիվ, չի մոռացել իր արմատները, գրում է aadmag.am-ը։ Բազմիցս երգել է հայ ավանդական երգեր, ինչպես Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ […]

Այրվել է խաղողի այգի

ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախօրեին ժամը 18.27-ին հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ խաղողի այգում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել՝ 19.54-ին: Ամբողջությամբ այրվել է խաղողի այգի՝ մոտ 2000 քմ:

Ալբանիայում 10 տարի ծառեր չեն հատվի

Ալբանիայի կառվարությունը 10 տարվա արգելք է սահմանել արդյունաբերական նպատակներով ծառերի հատման համար։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ Ալբանիայի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունը որոշման նախագիծը ներկայացրել է երկրի խորհրդարան, որին կողմ  են քվյարկել 140 պատգամավորներից 101-ը։ Որոշման համաձայն օրինախախտ ծառահատներին սպասվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, կամ 36 հազար եվրո տուգանք: Երկրի շրջակա միջավայրի նախարարությունը որոշման անհրաժեշտությունը  բացատրել […]

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 6-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հայոց Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mazda Atenza Sport» մակնիշի 95 AC 095 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան (1 ուղևոր): […]

Հռոմի պապն ու Պատրիարք Կիրիլը առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու քրիստոնյաների կոտորածը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը առաջին անգամ կհանդիպեն։ Հանդիպումը տեղի կունենա չեզոք տարածքում՝ Կուբայում։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 12-ին եւ անմիջապես Հավանայի օդանավակայանում։ «Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, որտեղ քրիստոնյաների կոտորածներ են տեղի ունենում, անհապաղ լուծում է պահանջում։ Քրիստոնյա եկեղեցիները պետք է համախմբեն ջանքերը՝ մի կողմ դնելով ներքին հակասությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի