Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ–ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց […]