24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երվանդ Զախարյանը ընդունել է Վրաստանի եւ Չեխիայի դեսպաններին

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ` նախօրեին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին։

Բարձր գնահատելով դեսպանի ավանդը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում` նախարարը հույս է հայտնել, որ նույնը կշարունակվի նաև հետագայում։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը՝ Ե. Զախարյանը նշել է, որ դրանք հաջողությամբ զարգանում և ընդլայնվում են։ Տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում ակնկալվում են մի շարք կարևոր նախագծեր, որոնց հաջող իրականացումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի փոխգործակցությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կարևորելով անցած տարվա վերջին Երևանում ստորագրված քառակողմ հուշագիրը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ Ե. Զախարյանը հույս հայտնեց, որ այն հիմք կհանդիսանա համագործակցության հետագա ընդլայնման համար։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ։ Շնորհակալություն հայտնելով անցած հինգ տարիների արդյունավետ գործակցության համար՝ Թենգիզ Շարմանաշվիլին հավելել է, որ պատրաստ է այսուհետ ևս իր ջանքերը ներդնել հայ-վարցական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական տնտեսական համագործակցության, առաջիկայում Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարի Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ