04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2016

Հետախուզվողին բերման ենթարկեցին օդանավակայանում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Երևան-Մոսկվա» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Լևոն Բ.-ին, ով 2014 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի և 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:

Այս գիշեր ճնշել է հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը, փետրվարի 5-ի […]

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է փետրվարի 8-ին մեկնել Թուրքիա՝ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրավերով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Մերկելը կհանդիպի Դավութղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր:

Գևորգը պետք է ազատ արձակվի. պաշտպան

« Գևորգն իրեն լավ է զգում և այս պահին որևէ բանից դժգոհություններ չունի»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Անդրադառնալով  դատական գործընթացին պաշտպանն ասաց, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն  են ներկայացրել, որպեսզի Գևորգին գրավի դիմաց ազատ արձակեն:  Շուտով դատաքննություն կնշանակվի և […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:    Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին սպասվում են […]

Ինչ է կատարվում ֆինանսների նախարարությունում. Հրապարակ

Պարզվում է` ֆինանսների նախարարությունում բացի Պավել Սաֆարյանի միջադեպիս, ուրիշ` էլ ավելի հետաքրքիր դեպքեր էլ են տեղի ունեցել նույն այդ օրերին: Հունվարի 26-ին աշխատանքի եկած ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Սասուն Աբաղյանին ասել են, որ ինքն այլեւս չի աշխատում համակարգում, իսկ օրվա երկրորդ կեսին նախարարությունում հայտնի է դարձել, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Շենգավիթի հարկային ծառայության […]

Դրամն արժեզրկվում է

Հերթական անգամ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 1.29 դրամով, դառնալով՝ 493.70 դրամ, բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը 3.37 դրամով՝ դառնալով՝ 552.70 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով, դառնալով՝ 6.44 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493.70  Եվրո 552.70  ՌԴ Ռուբլի 6.44

Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյով: Այդ մասին Թվիթերի իր էում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք շարունակելու ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,- գրել է նա։

Ուկրաինայում ՀՀ դեսպանը բաց տեքստով մեղադրում է իշխանությանը. Ժողովուրդ

Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց: Թերթի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի