25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուկրաինայում ՀՀ դեսպանը բաց տեքստով մեղադրում է իշխանությանը. Ժողովուրդ

Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց: Թերթի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետեւյալ դիտարկումն էր.

«Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում: Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ