17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արաբական աշխարհի ամենահայտնի հայ երգչուհին․ Լենա Շամամյան /ֆոտո/

Այսօր Լենա Շամամյանն արեւելքի այն հազվադեպ կին արտիստներից մեկն է, որ կարող է հպարտանալ, որ հենց ինքն է միաժամանակ գրում, նվագում ու երգում իր իսկ ստեղծագործությունները։ Ներշնչվելով սիրիական դասական ու ֆոլկլորային հարուստ երգացանկից, երիտասարդ երգչուհին, այնուամենայնիվ, չի մոռացել իր արմատները, գրում է aadmag.am-ը։

Բազմիցս երգել է հայ ավանդական երգեր, ինչպես Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ ի ուրախություն Հայաստանի ու սփյուռքի իր երկրպագուների. Լենան ծնվել է Սիրիայի մայրաքաղաքում 1980 թ.։ Նրա հայրը՝ Արթինը, Հալեպի հայ է, մայրը՝ Ղադան, սիրիացի է, ծագումով Մարդինից՝ ներկայիս Թուրքիայի հարավ–արեւելքում։ Այսպիսով, Լենան իր գեներում բազմահազարամյա ժառանգություն է կրում՝ Օսմանյան կայսրությունից անհետացած երկու ժողովուրդների ժառանգությունը, որոնց միավորում է հավատն ու նահատակությունը։

001_1200x480_24

Լենայի հայրական նախապապը՝ Սարգիս Շամամյանը, ծագումով Կիլիկայի Մարաշ քաղաքից էր՝ ներկայիս Կահրամանմարաշից, Անատոլիայի հարավում։ Հայ կաթոլիկ ընտանիքից սերելով, նա գեղագրությամբ էր զբավում։ «Նրա վարպետությունը նրան թույլ տվեց ողջ ընտանիքի կյանքը փրկել 1915թ.-ին, քանի որ նրան խնայելով, օսմանյան բանակը հնարավորություն էր ստանում օգտվել նրա ծառայություններից՝ ռազմական հաղորդագրություններ գրելու համար», – նշում է Լենան։

60279_b

Պատերազմի ավարտին նրանք բնակություն հաստատեցին Հալեպում, որտեղ Կիլիկիայից աքսորված հայերի մի զգալի գաղութ էր ձեւավորվել։ Այդտեղ էլ նա մեռավ քիչ ժամանակ անց՝ չկարողանալով կրկին տեսնել իր ծննդավայրը։ Նրա որդի Հովհաննեսը՝ Լենայի պապիկը, Հալեպում դերձակ էր աշխատում։ Նրա մարքսիստական համոզմունքներն ու 1945թ.-ին Կոմունիստական կուսակցությանը անդամագրվելը բազում անախորժությունների պատճառ դարձան։ Լենան տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է միաժամանկ մարքսիստ ու հավատացյալ լինել։ Դրանում է հայ ոգու ողջ բազմաբարդությունը։

001_600x3201

Ի տարբերություն իր բազմաթիվ ընկերների, Հովհաննեսը չարձագանքեց 1947թ. դեպի Խորհրդային Հայաստան հայրենադարձության կանչող ազդակներին՝ նախընտրելով Հալեպում մնալ։ Երբ 1960–ականներին Դամասկոսում ռեժիմը խստացավ, նրան ձերբակալեցին, գույքն առգրավեցին, եւ նա երկար տարիներ բանտում անցկացրեց։ Այդ փորձությունից հետո նրա երեխաների մեծ մասը լքեցին Սիրիան՝ Կանադա արտագաղթելով։ Մեկնեցին բոլորը, բացի Լենայի հորից՝ Արթինից։

Հալեպի քրիստոնեական դպրոցում հիմնավոր կրթություն ստանալով՝ Արթինը տեղափոխվեց Դամասկոս՝ պետական կրթաթոշակով ճարտարագիտական կրթություն ստանալու համար։ Այնտեղ ծանոթացավ Ղադայի՝ իր ապագա կնոջ հետ, որն իր տանտիրոջ աղջիկն էր, եւ որի հետ ամուսնացավ 1977թ.։

Լինելով հայի եւ սիրիացու ժառանգ՝ Լենան ներգրավված չէր հայ համայնքի կյանքում։

family-photo_360x180_0

Լենա Շամամյան սիրիահայ երգչուհին ծնվել է Դամասկոսում Սկսել է երգել հինգ տարեկանից: Եղել է տարբեր միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Նա երգում է օրիենտալ ջազ: Բացի արաբական երգերից ԼենաՆ երգում է հայկական երգեր, որոնցից է «Սարերի հովին մեռնեմ»երգը։

2002 թվականին ավարտել է Դամասկոսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ միաժամանակ ստանալով նաև երաժշտական կրթություն: Երաժշտական կրթությունը ինստիտուտում ավարտել է 2007թվականին: 2006թվականին հալեպցի երաժիշտ Բեյզել Ռաջոուբի հետ միասին հաղթել են արևելյան երաժշտության առաջին մրցույթը, որը կազմակերպել էր Մոնտե-Կարլո ռադիոն: Բեյզելի հետ նույն թվականին Լենան թողարկել է իր առաջին ալբոմը՝ Hal Asmar Ellon-ը: Հաջորդ տարվա մայիսին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ Shamat-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Դամասկոսում:

Աղբյուր՝ http://aadmag.am/%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%A3/

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ