11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալբանիայում 10 տարի ծառեր չեն հատվի

Ալբանիայի կառվարությունը 10 տարվա արգելք է սահմանել արդյունաբերական նպատակներով ծառերի հատման համար։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ Ալբանիայի շրջակա միջավայրի հարցերով նախարարությունը որոշման նախագիծը ներկայացրել է երկրի խորհրդարան, որին կողմ  են քվյարկել 140 պատգամավորներից 101-ը։

Որոշման համաձայն օրինախախտ ծառահատներին սպասվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, կամ 36 հազար եվրո տուգանք:

Երկրի շրջակա միջավայրի նախարարությունը որոշման անհրաժեշտությունը  բացատրել է նրանով, որ Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկում պետք է խուսափել էկոլոգիական աղետից:

Ծառահատումները կթույլատրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ տունը տաքացնելու համար։

Նշենք նաեւ, որ վերջին երեք տասնամյակներում  Ալբանիայի անտառային տարածքը կրճատվել է  կրկնակի, որի արդյունքում տարեկան այս երկրում հատվում է միջինը 2.5 մլն ծառ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ