24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ բարեփոխումների և կրթության որակի համար պակաս կարևոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը:

«Եթե խոսենք ցանկություններից, իհարկե, շատ ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա: Բայց երբ նայում ենք պետական բյուջեի կառուցվածքին, ես, նման բոլոր առաջարկությունների պարագայում, իմ ցանկությունն անտեսելով, հետևյալ հարցն եմ տալիս մեր գործընկերներին` որտեղի՞ց վերցնենք այդ գումարը: Եթե խոսում ենք կրթության ֆինասնավորման ծավալի մասին,ապա երբ բացում ես պետական բյուջեն, տեսնում ես` ռազմական, սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային ծախսեր և այլն: Ամբողջի գումարը 100 տոկոս է: Որտեղի՞ց վերցնել 0,5 տոկոսը` պաշտպանությունի՞ց, սոցիալակա՞ն ոլորտից, մշակույթի՞ց, առողջապահությունի՞ց»,- այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության փախանցմամբ ասել է ՀՀ ԿԳ նախարան:

Ա. Աշոտյանի խոսքով` հասկանալի է, որ տվյալ պարագայում, ելնելով պետության գերակայության առանձնահատկություններից` ռազմաքաղաքական իրավիճակ և այլն, գիտակցաբար ունենալով խնդիր, իրենք այն չեն դարձնում ճգնաժամային:

«Գումարը կարևոր է, բայց բարեփոխումների և կրթության որակի համար պակաս կարևոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը, մոտիվացիայի ավելացումը, աշխատող մարդկանց որակի բարելավումը և այլն: Մենք ունենք աճի տեղ անգամ առանց բյուջեի հավելյալ հատկացումների: Շատ ցանկալի է, որ փողը լինի, եթե լինի` ավելի արագ կզարգանանք: Եթե այդ գումարն այս պահին օբյեկտիվ պատճառներով չկա` ակնհայտ է, որ մենք չպետք է լացենք և պետք է փորձենք աշխատել հնարավորության շրջանակներում, անգամ երբեմն թռնելով մեր գլխից վերև»,­եզրափակել է ԿԳ նախարարը:

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ