Բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից […]