27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հիշում եմ և պահանջում». Հայոց ցեղասպանության միջոցառումները՝ ամփոփ

Անցնող տարին հայ ժողովրդի համար նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով: Աշխարհի ամենատարբեր երկներում ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած խոշորագույն ոճրագործության անմեղ զոհերի հշատակն ու հիշատակի ամենատարբեր միջոցառումներ կազմակերպվեցին: Երկրներ եղան, որտեղ խաչքարեր ու հիշատակի կոթողներ կանգնեցվեցին: Հայաստաում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կազմակերպվեց ու նշվեց ըստ հավուր պատշաճի: Այս հրապարակման միջոցով փորձել ենք ամփոփել, թե, ընդհանուր առմամբ, կարևոր ինչ միջոցառումներ տեղի ունեցան 100-ամյակի միջոցառումների շրջանակում:

100-րդ տարելիցը լուրջ մարտահրավեր էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար. անհրաժեշտ էր հիմնովին վերազինել թանգարանը նոր տեխնոլոգիաներով, որոնք պետք է կիրառվեին թանգարանային նոր ցուցադրության մեջ: Թանգարանի հավաքածուն 3 տարվա ընթացքում (2013-2015 թթ.) կրկնապատկվել է՝ ընդ որում որակապես նոր, բնօրինակ նյութերով:

Անդրադառնալով ցեղասպանությունների դեմ պայքարում Հայաստանի ջանքերին ու կարևոր ձեռքբերումներին՝ կարող ենք առանձնացնել մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի կոնսենսուսով ընդունումը: Իսկ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն առաջին անգամ նշեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որի առթիվ ուղերձ հղեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

2016 թվականի ապրիլից՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ, Հայաստանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողով, որի համահիմնադիրը դառնալու իր համաձայնությունն է հայտնել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման, պահանջատիրության համատեքստում հայության անելիքների, իրավական ու քաղաքական խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իրենց դիրքորոշումներ է ներկայացրել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Վերջինս ընդգծում է այդ ուղղությամբ ձեռնարկված կարևորագույն քայլի՝ Սսի կաթողիկոսության վերադարձի դատական հայցի նշանակությունն ու անդրադառնում դրա բերած ազդեցությանը:

Ռուսաստանի, Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Պարագվայի, Բրազիլիայի,Կանադայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և այլ երկրների օրենսդիր մարմինները նոր բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումները:

Աշխարհի տարբեր երկրներում նահանգային, քաղաքային խորհուրդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ժխտողականությունը դատապարտող հայտարարություններ և բանաձևեր ընդունվեցին, որոնք այս տարի աննախադեպ լայն տարածում ստացան:

Կարևոր էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը: Բազմաթիվ այլ կառույցներ ևս ընդունեցին դատապարտող հայտարարություններ ու բանաձևեր՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 40 երկիր ներկայացնող շուրջ 200 պատգամավորներ, «Եվրանեսթ» խոհրդարանական վեհաժողովը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եվրոպայի Կանաչների կուսակցությունը և այլն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ