25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ էր Րաֆֆին

«Նոր տարին` նոր Հայաստանում»,-մինչև Ամանոր  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը փաստեց, որ նոր Հայաստան ստեղծելը ժամանակի հրամայական է:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ամանորյա տոները տարբեր տարիներին տարբեր վայրերում է նշել: Սակայն այս տարի ցանկանում է լինել ընտանիքի և ծնողների կողքին` ԱՄՆ-ում:

«Դեկտեմբերի 31-ը մորս Վարդիթեր Հովհաննիսյանի տարեդարձի օրն է : Մայրիկս դառնալու է 84 տարեկան ու ես անպայման պետք է մայրիկիս կողքին լինեմ: Հետո կգամ արդեն պայքարը շարունակելու: Իշխանությունը հոգևարքի մեջ է ու ես դիվանագիտական և քաղաքագիտական իմ ողջ ռեսուրսները կներդնեմ նոր Հայաստանի ստեղծման գործընթացը արագացնելու համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տոն օրերին ևս ակտիվություն է ցուցաբերել: Ազատության հրապարակում իրազեկող ակցիաները չեն դադարել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ