Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ. Կառավարությունը լուծում է գտել

ՀՀ կառավարությունը մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողով»-ի գործունեության ժամկետը: «Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անգամ անձնագրեր և անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում»,- իր խոսքում նշեց Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային […]