25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով

Այսօր՝ հունվարի 20-ին, կայացավ Կառավարության հերթական նիստը, որտեղ հայտարարվեց, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով:

Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: Գումարները՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ հիսուն հազար դրամները, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը կանխիկ է վճարվում: Իսկ դրամագլխի համար հաշիվ է բացվում:

Կառավարության նիստում այսօր  նիստում հաստատվեց  նախագիծը:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ` նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում շուրջ 40 միլիոն դրամ կխնայվի, ընթացակարգերը կպարզեցվեն:

Նիստի ընթացքում Արտեմ Ասատրյանն նշեց, որ այս տարվա ընթացքում 13 500 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ 25 հազար դրամի չափով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ