Սամվել Ալեքսանյանի ընկերություններին դատի են տվել. Ժամանակ

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվել է ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ դատական հայցի լսումը: Գործով դատավորը Լիլիթ Կատվալյանն է: Կիպրոսի մայրաքաղաքում Զինոնս Կիտիեոս 8, Կատո Լակատամիա հասցեում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որը «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատերն է, հայց է ներկայացրել պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ՝ բողոքելով օղու նմանակման, ավելի ճիշտ՝ կեղծման դեմ:
Փետրվարի 16-ին նույն դատարանում կայանալու է ՌԴ Մոսկվայի մարզում գրանցված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության հայցի լսումն ընդդեմ նույն ընկերությունների՝ ապրանքային նշանն օգտագործելու արգելքի պահանջով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: