08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Ի՞նչով է պայմանավորված սահմանային լարվածությունը /վիդեո/

«Ադրբեջանը նավթի գնի անկման հետևանքով երկրում առաջացած ներքին լարվածությունը թուլացնելու համար սրում է արտաքին լարվածությունը՝ հանրությանը շեղելով ներքին խնդիրներից»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանային լարվածության պատճառներին ասաց Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովի խոսքով ՝ պատճառներից երկրորդն  էլ ռուս-թուրքական լարվածությունն է. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն իր […]

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ […]

Եթե կասկածները չփարատվեն, պետք է նոր հանրաքվե անցկացվի. Ալեքսանդր Արզումանյան

Պատգամավոր Ալիկ Արզումյանը որոշել է մասնակցել հանրաքվեն ՍԴ-ում վիճարկող ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին: Լրագրողների հետ զրույցում Արզումանյանն ասաց, որ կա լեգիտիմության իսպառ բացակայություն, և եթե իշխանությունն ի վիճակի է, պետք է փարատի կասկածները, կամ էլ հակառակ դեպքում նոր հանրաքվե անցկացնի: Արզումանյանն ընդծեց` այո, նոր Սահմանադրությանը կողմ է, բայց ոչ կեղծիքով ընդունված Սահմանադրությանը: Արդյոք ձևական չէ այս գործընթացը. «Գուցե, բայց […]

Օսկանյանով Քոչարյանն էլ միացավ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող Վարդան Օսկանյանը համաձայնություն է հայտնել և շուտով կմիանա իրենց ստորագրահավաքին, որը նպատակ ունի ՍԴ-ում վիճարկել հանարքվեի արդյունքները: Նկատենք, Վարդան Օսկանյանը, թեև գտնվում է Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ԲՀԿ խմբակցությունում, սակայն առիթը բաց չի թողել քննադատելու իշխանությունների կողմից նախաձեռնած այն փոփոխությունները: Գաղտնիք […]

Թունավորումներ լոլիկից. սարսափելի բացահայտումներ մասնագետի կողմից /վիդեո/

«Ընդհանուր առմամբ շուկան ինչ-որ չափով կարգավորվել է, բայց կան բավականաչափ պրոբլեմներ: Բավականին շատ դիմում-բողոքներ եղան տարբեր ոլորտներից: Կապ չուներ սննդամթերք էր, թե տարբեր օգտագործման ապրանքներ: Այսօր պտուղ բանջարեղենի շուկան շատ վատ վիճակում է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նույնիսկ լոլիկից թունավորման դեպքեր են գրանցվել: Հակոբյանը խորհուրդ է տալիս չգնել «արհեստական» լոլիկ, վարունգ. […]

Շարմազանովը, Միքայել Մանուկյանը, Վահե Հովհաննիսյանը

Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) երիտասարդական ամենամեծաթիվ ապառազմական եւ ապաքաղաքական կազմակերպությունն է, որը միավորում է 40 միլիոնից ավելի պատանիների եւ երիտասարդների` աշխարհի շուրջ 160 երկրներում: Շարժման նպատակն է կառուցել ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ ինքնահաստատված են եւ կառուցողական դերակատարություն ունեն հասարակության մեջ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը Հայաստանում […]

Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում

Այս տարվա ոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Վրաստան կատարած այցը խափանվել է։ Նա հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Սամվել Կարապետյանն ասել է, որ սովորաբար այն մարդիկ, ովքեր հայտնվում են որևէ երկրի անցանկալի մարդկանց ցուցակում, քաղաքական գործիչներ են լինում։ «Չնայած ես քաղաքական գործիչ չեմ, բայց […]

ՀԷՑ-ից տեղեկացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 16-ին`պլանային և վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-15:30 Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Գեղարքունիքի մարզի` 10:00-17:00 Գավառ քաղաքի “Վ.Ավետիսյան” ՍՊ ընկերությունը և իրենից սնվող «Ղ-Տելեկոմ»-ի և «ԱրմենՏել»-ի կայանները, Արծվանիստ գյուղը մասնակի, ԱԻՆ-ի վարչական շենքը, Շիրակի մարզի` […]

Քեֆ ուրախությամբ

Երկու օրվա «պարտիզանական պայքարից» հետո այսօր Փոստանջյանը չի եկել աշխատանքի: Ինչպես հայտարարել է՝  գնալու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզից դուրս հրավիրելու: Նշենք, որ երեկ Սյունիքի մարզպետը Երևանում է եղել: Նա մասնակցել է կուսակցական խնջույքին: Ասում են` լավ էլ քեֆ է արել: Խաչատրյանը որոշել է սադրանքի չենթարկվել: Հիշեցնենք, Խաչատրյանին ժամադրել է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի