08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում` զոհ և վիրավորներ

Կամչատկայում կոշտ վայրէջք է կատարել է Ми-8 ուղղաթիռը, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, 6 վիրավոր կա, հայտնում է LifeNews-ը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մի քնաիսի վիճակը ծայրահեղ ծանր է, մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Ինչպես պարզվել է, ուղղաթիռը գազային ընկերության աշխատակիցների էր տեղափոխում։

Կերել են թոշակառուների փողերը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։ Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից […]

Պայմանագրային զինծառայողներին չե՞ն վճարում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին։ Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից՝ նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ։ «Ժողովուրդ»–ը դեռևս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը […]

Որքան է Հայաստանից արտագաղթը 1992-ից մինչ օրս . Ժողովուրդ

«ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ։ Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ։ Նշենք, որ այդ 13 տարիներին նշված թվի […]

10 ամիս բանտարկություն՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի «Ժողովրդի փրկության կուսակցության» (HKP) Բայրաքլը նահագի տարածքային գրասենյակի ղեկավար Յուսուֆ Գենջերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել, գրում է Ermenihaber.am-ը: Քրգործի հարուցման պատճառ է դարձել 2014թ. Թուրքիայի Սոմա հանքահորում 301 մարդու և Էրմենեքի հանքահորում 18 մարդու կյանք խլած պայթյունների թեմայով կուսակցության կազմակերպած մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանին վիրավորող բովանդակությամբ […]

Երկու դեպքում էլ հզոր հարված կլինի. ՀԺ

«ՀՀ կառավարությունն առանձնապես լավատես չէ հաջորդ տարի սպասվող զարգացումների հարցում: Սակայն վերջին օրերին կառավարությունում ավելի հոռետես են դարձել հաջորդ տարվա բյուջեի եւ տնտեսության վիճակի սպասումներում: Ըստ ամերիկյան հեղինակավոր Bank of America Merrill Lynch վերլուծական կենտրոնի փորձագետների կանխատեսումների՝ Ռուսաստանի տնտեսության ապագան, որը պայմանավորված է նավթի համաշխարհային գների սպասվող անկմամբ, բավականին մռայլ է: Ըստ այդմ, ՌԴ կառավարությունը […]

Եղանակը չի փոխվի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պատասխանատվությունը Կոստանյանի ուսերին է. Ժողովուրդ

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պետք է ստանձնի իշխանական համակարգի պահպանմանն ուղղված կազմակերպված հանցագործությունները, այն է՝ ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների եւ ընդդիմության կողմից ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Իրավապահները, բնականաբար, արձանագրված ընտրակեղծիքներին արձագանքեցին` մի չնչին մասով քրգործեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի