08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

14 տարի անց հայտնաբերեցին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվել 1969 թ. ծնված Արամ Բ.-ն, ով 2001 թ. հունվարի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով […]

Իմունականխարգելման ազգային ծրագիրը հաջողություններ է արձանագրել

Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը: Այս մասին հայտնում է […]

Հնարավոր չէ բանակցել և կռվել միաժամանակ

Ավելի քան երկու տասնամյակ միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավորությամբ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձում է բանակցություններ վարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բանակցությունների հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից կրակոցները չդադարեցնելու համառությունն է, և նրա հարձակումների սաստկացումը հակամարտության կարգավորման ամեն վճռորոշ հանդիպման նախօրեին: Նրա ապակառուցողական վարքագիծը միանգամայն անընդունելի է բոլոր նրանց […]

ՕԵԿ-ը տեղավորվում է ՀԱԿ-ի սցենարում

Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար ՀԱԿ-ի պատրաստած ձևաթերթի տակ ստորագրել են ՕԵԿ-ի բոլոր պատգամավորները: Հիշեցնենք, երեկ նախաձեռնությանը ՕԵԿ-ից միացել էին միայն Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը: Անկախ պատգամավոր Ալիկ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ից իրեն դեռ չեն դիմել, երբ դիմեն` կմտածի միանալ, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, […]

Արմեն Ամիրյանը նշանակվեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ […]

Բոնուսների համար կհարկվի

«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեում քննարկվել է մանրածախ առևտրում բոնուսներ կիրառող ընկերություններին լրացուցիչ հարկելու հարցը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող օրենսդրության տրամաբանությամբ մանրածախ աոևտրում հաճախորդին յուրաքանչյուր գնումի դեպքում բոնուսային միավորներ տալը համարվում է հաճախորդի փաստացի ստացած եկամուտ, որը ենթակա է հարկման՝ եկամտային հարկով՝ 10 տոկոսով։ Այսինքն, եթե հաճախորդը որևէ խանութից […]

Հացադուլ հայտարարած 35 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հատուկ պահման վայր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած ցմահ դատապարտյալները առողջական խնդիրներ չունեն, բժիշկների հսկողության տակ են»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Հատուկ պահման վայր են տեղափոխվել, ասում են կդադարեցնեն հացադուլը միայն այն ժամանակ, երբ պատկան մարմիններից որևիցե մեկը այցելի նրանց: Կարևորն այն է, որ իրենց […]

Ծանր դեպք

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ն հասցրել է մեկնաբանել 15 նախագիծ, սակայն դեռ օրակարգում կան ավելի քան 30 օրինագծեր: Աժ նախագահը հորդորեց արագ տեմպերով քննարկել նախագծերը, այլապես եթե նման տեմպը պահպանվի, ստիպված կլինեն արտահերթ նիստը շարունակել նաև մյուս շաբաթ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի