10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բոնուսների համար կհարկվի

«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեում քննարկվել է մանրածախ առևտրում բոնուսներ կիրառող ընկերություններին լրացուցիչ հարկելու հարցը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում գործող օրենսդրության տրամաբանությամբ մանրածախ աոևտրում հաճախորդին յուրաքանչյուր գնումի դեպքում բոնուսային միավորներ տալը համարվում է հաճախորդի փաստացի ստացած եկամուտ, որը ենթակա է հարկման՝ եկամտային հարկով՝ 10 տոկոսով։

Այսինքն, եթե հաճախորդը որևէ խանութից առևտուր է անում և կուտակում բոնուսային միավորներ, որոնցով տարեվերջին կարող է անվճար գնում կատարել այդ խանութից, ապա դա փաստացի եկամուտ Է և ենթակա է հարկման։ Իսկ հաճախորդի հարկային գործակալ տվյալ դեպքում հանդես է գալիս խանութը, որն էլ հենց պետք է վճարի այդ հարկը։

Բոնուսային համակարգը ամենաշատը կիրառում Է Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Երևան Սիթի» սապերմարկետների ցանցը։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ը հաշվարկներ է արել և գտել որ անցած տարիների ընթացքում հաճախորդներին տրված բոնուսային միավորներից գանձվելիք եկամտային հարկը կազմում է մի քանի միլիարդ դրամ։ Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե «Ալեքս Գրիգ» ընկերությունը («Երևան Սիթի» ցանցը մտնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կազմի մեջ) 2015 թվականի ընթացքում մի քանի խախտումների համար տուգանքների է ենթարկվել, սակայն մեր նշած պատճառով ընկերությանը չի տուգանվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ