27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պայմանագրային զինծառայողներին չե՞ն վճարում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին։

Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից՝ նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ։

«Ժողովուրդ»–ը դեռևս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ժամանակին վճարել պայմանագրային զինծառայողների վերջնահաշվարկները։ Եվ հիմա ՊՆ-ից տրված պատասխանում թեև նշվում Է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ չվճարված գումարներ չեն եղել, այնուամենայնիվ հաջորդիվ հայտնում են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ առկա Է վերջնահաշվարկի 350 դիմում։

Ըստ ՊՆ-ի՝ այդ դիմումներով գումարների վճարումները կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայինի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը փորձել էր հերքել խնդրի գոյությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ