08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքան է Հայաստանից արտագաղթը 1992-ից մինչ օրս . Ժողովուրդ

«ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ։ Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ։

Նշենք, որ այդ 13 տարիներին նշված թվի չափով ավելի շատ մարդ է ծնվել քան մահացել Է։ Չնայած ըստ այդ թվերի՝ 1 մլն մարդ Է արտագաղթել, բայց բնակչության թիվը նվազել Է 622 հազար 700-ով։ Ի դեպ, նշված հաշվարկներում ներառված չեն այս տարվա արտագաղթի տվյալները։ Բայց առավել ուշագրավ Է, որ արտագաղթի, այն Է՝ Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների թիվը, չգիտես ինչու, սահմանահատումների պաշտոնական թվերի կեսն Է միայն կազմում։ Այլ կերպ ասած՝ իրականում ստացվում Է, որ արտագաղթի թիվը կազմում Է մոտ 2 մլն, բնակչության թիվն էլ նշված 13 տարիներին նվազել Է մոտ 1 մլն 600 հազարով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ