15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատասխանատվությունը Կոստանյանի ուսերին է. Ժողովուրդ

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պետք է ստանձնի իշխանական համակարգի պահպանմանն ուղղված կազմակերպված հանցագործությունները, այն է՝ ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը:

Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների եւ ընդդիմության կողմից ընտրակեղծարարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Իրավապահները, բնականաբար, արձանագրված ընտրակեղծիքներին արձագանքեցին` մի չնչին մասով քրգործեր հարուցելով: Բայց նույնիսկ հաշված այդ գործերի «գլխավոր դերակատար» ընտրակեղծարարների հովանավոր պաշտոնյաներն արդեն դժգոհում են իրավիճակից, եւ քննիչներն ու հետաքննիչները ստիպված են լինում ի պատասխան խորհուրդ տալ բոլոր «հարցերով» դիմել Կոստանյանին:

Ավելին` «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շատ քննիչներ դատախազներից գրավոր ցուցումներ են պահանջում` պատասխանատվությունը հետագայում իրենց վրայից գցելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ