08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը, Միքայել Մանուկյանը, Վահե Հովհաննիսյանը

Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) երիտասարդական ամենամեծաթիվ ապառազմական եւ ապաքաղաքական կազմակերպությունն է, որը միավորում է 40 միլիոնից ավելի պատանիների եւ երիտասարդների` աշխարհի շուրջ 160 երկրներում: Շարժման նպատակն է կառուցել ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ ինքնահաստատված են եւ կառուցողական դերակատարություն ունեն հասարակության մեջ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը Հայաստանում վերահիմնադրվել է 1989թ. դեկտեմբերի 2-ին: Սկաուտական շարժման համաշխարհային կոմիտեն 1997թ. ապրիլի 18-ին ճանաչել է Հայաստանի ազգային սկաուտական շարժում ՀԱՍԿ հասարակական կազմակերպությունը` որպես կառույցի լիիրավ անդամ: ՀԱՍԿ-ի նպատակն է դաստիարակել գիտակից, պարտաճանաչ եւ ակտիվ քաղաքացիներ, որի իրագործման ուղղությամբ այս կազմակերպությունն աշխատել է անցած ավելի քան 25 տարիների ընթացքում:

Տարբեր երկրների խարհրդարանների կողմից ազգային եւ միջազգային մակարդակներում սկաուտությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` 1991թ. Մանիլայում (Ֆիլիպիններ) կայացած հիմնադիր կոնֆերանսում հայտարարվեց «Սկաուտ Պառլամենտականների Համաշխարհային Միություն» ստեղծելու մասին:

Հայաստանի Ազգային ժողովում եւս 1999թ. ստեղծվեց «Սկաուտության բարեկամ պառլամենտականներ» պատգամավորական խումբ, որը 2003թ. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մասնակցեց միության 4-րդ կոնֆերանսին: Այնտեղ մեր գործընկեր, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընտրվեց այդ կազմակերպության Համաշխարհային Գործադիր կոմիտեի անդամ:

Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես նաեւ գիտակցելով ակտիվ երիտասարդության դերն առողջ հասարակական հարաբերությունների ձեւավորման գործում, կարեւորելով հասարակական գործընթացներում երիտասարդության ներգրավվածությունը եւ դրա օրենսդրական հիմքերի ապահովումը, ինչպես նաեւ այս հարցի շուրջ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը` ներքոստորագրյալներս հայտարարում ենք «Սկաուտության Բարեկամներ» պատգամավորների խումբ ձեւավորելու մասին:

Խումբը բաց է անդամակցել ցանկացողների համար:

Էդուարդ Շարմազանով՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցություն

Միքայել Մանուկյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցություն

Վահե Հովհաննիսյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ