08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում

Այս տարվա ոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Վրաստան կատարած այցը խափանվել է։ Նա հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Սամվել Կարապետյանն ասել է, որ սովորաբար այն մարդիկ, ովքեր հայտնվում են որևէ երկրի անցանկալի մարդկանց ցուցակում, քաղաքական գործիչներ են լինում։

«Չնայած ես քաղաքական գործիչ չեմ, բայց համոզված եմ, որ դա կապված է իմ գործունեության հետ»,- ասաց նա։

Նա ասաց, որ հոկտեմբերի 18-ին իր մասնագետների խմբով իրականացրել է հերթական ճամփորդությունը դեպի Վրաստան, որը նպատակ ուներ շարունակել ուսումնասիրել վիրահայերի հսկայածավալ մշակութային ժառանգությունը, սակայն սահմանին ասել են, որ ինքը չի կարող անցնել Վրաստանի սահմանը: «Խումբն անցնում էր, ես վերջում էի կանգնած: Մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ եւ ասաց, որ ես չեմ կարող անցնել: Իսկ երբ հարցրեցի, թե ինչն է պատճառը, ասաց, որ չգիտի՝ չի կարող ասել»,-պատմեց Սամվել Կարապետյանը:

Բանախոսը նշեց, որ ինքը հենց հաջորդ օրը Հայաստանում Վրաստանի դեսպանին նամակ է գրել՝ պարզաբանում ստանալու համար, սակայն դեռ արձագանք չկա:

«Ես հանդիպեցի մեր մշակույթի նախարարի հետ, Արտգործնախարարությանը նամակ գրեցի»,- ասաց նա։

Բանախոսի կարծիքով՝ այս ամենը կապված է 1995 թվականից սկսած իր գործունեության հետ, երբ ինքը սկսել է բարձրաձայնել, նյութեր պատրաստել այն մասին, որ 650 հայկական եկեղեցի գտնվում է Վրաստանում։ Վրաստանին դուր չի եկել այն փաստը, որ ինքը փաստերով ներկայացրել է Թբիլիսիի տասնյակ հայկական եկեղեցիների ձեւափոխությունները։

«Որոշեցի, որ եթե մի գիրք hրապարկեմ, վրացական կողմը կհասկանա, որ իր հանցագործություններն աննկատ չի անցել։ 1998թ. հրատարակեցի «Վրաստանի պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները» գիրքը, որում ներկայացվում են եկեղեցիների ձեւափոխությունները: Լուսանկարների միջոցով կարելի է համոզվել, ինչպես են դրանք ձեւափոխվել, անգամ հայերեն տառերն են քերել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ