29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչով է պայմանավորված սահմանային լարվածությունը /վիդեո/

«Ադրբեջանը նավթի գնի անկման հետևանքով երկրում առաջացած ներքին լարվածությունը թուլացնելու համար սրում է արտաքին լարվածությունը՝ հանրությանը շեղելով ներքին խնդիրներից»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանային լարվածության պատճառներին ասաց Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Վարդանովի խոսքով ՝ պատճառներից երկրորդն  էլ ռուս-թուրքական լարվածությունն է. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն իր սեփական խնդիրներն ունի:

Հետախույզի փոխանցմամբ՝ հանրաքվեն լարվածության հետ կապ չունի, քանի որ մեզ մոտ հետընտրական լուրջ խմորումներ տեղի չունեցան: «Օրինակ` 2008-ի ընտրություններից հետո, երբ տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները, սահմանին լարվածություն սկսվեց, հակառակորդը դիրքեր գրավեց, որոնք կարճ ժամանակահատվածում մերոնք հետ վերցրին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ