08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

«Դու ձուկ ու ես ջուր, հոգիս, առանց ջուր ձուկըն մեռանի». ԱԺ-ում սիրերգեր են միմյանց ձոնում

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց ասմունքի ժամը: Եթե երեկ ասմունքում էին պատգամավորներ Ռուզան Մուրադյանը և Զարուհի Փոստանջյանը, այսօր հերթը հասավ պատգամավոր Տաճատ Վարդապետյանինն և Հեղինե Բիշարյանինն էր: Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը Հեղինե Բիշարյանը, դիմելով հարակից զեկուցող Տաճատ Վարդապետյանին, ասաց. «Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը, պատասխանեք, մենք հաճախ օգտագործում ենք ինձանից հետո ջրհեղեղ, […]

Արցախի ԱԺ-ում ևս բյուջեի նախագիծ են քննարկել

 Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է  եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: […]

Սկանդալ. ինչպես է կեղծվում Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը

ՈւԵՖԱ-ն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Վերջերս տեղի ունեցած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը, ինչպես պնդում են շվեդ լրագրողները, կեղծվել է։ Նրանք մեղադրել են նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Խավյեր Դզանետտիին, ով հանում էր վիճակահանության գնդակները, կեղծարարության մեջ։ Նշվում է, որ Դզանետտին նախապես գիտեր, թե կոնկրետ որ գնդակն է պետք հանել զամբյուղից։ Վիճակահանությունը տեղի է ունեցել Միլանում, […]

ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի և նրա խորհրդական Կեմիչիրո Սասամեի հետ։ Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Վահրամ Շահինյանը Էյջի Տագուչիի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների […]

«Ինչ տարբերություն` երեք մատի կոմբինացիան, թե միջնամատը …»

Համաշխարհային ժանդարմի դեսպանը զայրացել է և որոշ ընդդիմադիրներ ու իրենց խոսափողիկներ հորթային հրճվանքով գրում, լուսաբանում, հրճվում են՝ նման այն մարդկանց, որոնք իրենք իրենց հետ շախմատ են խաղում, առանց դարպասապահի գոլ խփում կամ նման այլ ինքնահաճույքներով զբաղվում… Իսկ սույն ժանդարմն ու իր հզոր վասալներն իրենց երկակի ստանդարտներին, հաշվենակատ, խիստ քաղաքականացված, կողմնակալ ու ռուսատյացության հողի վրա կառուցված […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը […]

Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել […]

Մեկ միլիոն` Տիգրան Սարգսյանին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Սարգսյանը պահանջում էր զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել զրպարտության փաստացի տվյալները: Դատարանը մասնակիորեն է բավարարել հայցը. Փայլակ Հայրապետյանից հօգուտ նախկին վարչապետի պետք է բռնագանձել 1 մլն դրամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի