ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին: Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին […]