Ֆարմանյան-օմբուդսմեն 2

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին խնդրեց մեկնաբանել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը: Վերջինս պնդում էր, թե Ֆարմանյանն «իր քաղաքական հոր»պատվերն է կատարում: Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը նման տեսակետ էր հայտնել այն բանից հետո, երբ Ֆարմանյանն ԱԺ ամբիոնից խիստ քննադատության էր արժանացրել իր տարեկան զեկույցը: «Ես իմ մեկնաբանությամբ չեմ պատվի անլուրջ մարդու անլուրջ հայտարարությունը»,-Ֆարմանյանի արձագանքը կարճ էր: