23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նա տղամարդ է և ունի խանդ.«ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը բացեց փակագծերը/վիդեո/

«Անկեղծ ասած երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ միշտ համարել եմ, որ գեղեցկությունը անգնահատելի մի բան է, դա ճաշակի հարց է ու ամեն մարդ գեղեցկության մասով ունի իր պատկերացումը: Այդ պատճառով էլ հեռու մնալով նման մրցույթներից ՝փորձել եմ ինձ տրավմաների չենթարկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ «ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթին (Mrs.GLOBE 2015) Հայաստանը ներկայացնող՝  մոդել Աննա Դեմիրխանյանը:

Նշենք, որ  մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը՝ Չինաստանում: Այն ունի 19 տարվա պատմություն, իսկ նպատակը՝ բարեգործությունն է:

Մրցույթի հիմքում դրված է աշխարհի գեղեցիկ եւ ուժեղ կանանց համախմբումը՝ պայքարելու ընտանեկան բռնության դեմ: Աննա Դեմիրխանյանը Չինաստանում կրելու է հայկական տարազը և ներկայացնելու է մեր երկրի  մշակույթը:

Աննա Դեմիրխանյանը կարևորում է մարդկային հոգու գեղեցկությունը: Նա ունի գեղեցիկ ընտանիք ու 5 ամյա դուստր և մրցույթին մասնակցելու հրավերը ընդունել է ամուսնու հետ քննարկումից հետո:

«Ես փորձում եմ աղջկաս մեջ բարություն սերմանել, որ նա մարդասեր լինի և օգնի բոլորին: Ես նրան ասում եմ, որ նա շատ գեղեցիկ է: Դա անում եմ, որ նա ինքնավստահ լինի և սիրի ինքը իրեն, քանի որ մարդը եթե ինքը իրեն չսիրի՝ ուրիշին էլ չի սիրի»,-նշեց Աննա Դեմիրխանյանը:

Անդրադառնալով ամուսնուն Դեմիրխանյանը նշեց.« Իհարկե նա տղամարդ է և ունի խանդ, սակայն իբրև ուժեղ տղամարդ զսպում է իր մեջի էգոն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ