Չէր խոսում Սպարապետի մասին.Սմբատ Այվազյանի որդին էլ լռեց /վիդեո/
Եռաբլուրը մի տեսակ խաղաղ էր, ու այդ խաղաղությունը, արյան գնով ձեռք բերված հպարտության նման արդարացի էր թվում այսօր՝ հոկտեմբերի 27-ին : Անձրև ու խաղաղություն: Դիմացս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարը, հոգուս մեջ աղոթք ու հերոսապատում …
Սպարապետից աջ՝ Սմբատ Այվազյանի շիրմաքարն է ու տխուր հայացքով երկու երիտասարդ փնջերով մեխակներ գրկած մոտեցան շիրմաքարին:
«Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը կյանքից հեռացավ 2014 թվականի հունիսի 8-ին :
Նրա որդիները Արմանն ու Հովհաննեսը Եռաբլուր են գալիս ոչ միայն հոր, այլ նաև նրա բոլոր ընկերների հիշատակը հարգելու համար:
«Ծաղիկները բոլորի համար են, բոլոր շիրմաքարերին պետք է ծաղիկներ լինեն»,-ասաց Արմանը:
«Հոկտեմբերի 27-ին՝ ես Եռաբլուր եմ գալիս արդեն 16 տարի, ուղղակի երկրորդ տարին է, որ առանց հորս եմ գալիս»,-նշեց Հովհաննեսը:
Հարցին, թե հայրը ի՞նչ էր պատմում Սպարապետի մասին՝Հովհաննեսը պատասխանեց.« Այդ թեման մի տեսակ փակ էր : Հայրս լռում էր»:
Դիտեք նաև՝ Henaran.am-ի տեսանյութը: