Աղմկալի գործի բացահայտման մանրամասները/վիդեո/
Հանցավոր կապեր՝ Ֆրանսիայից Հայաստան: Աղմկալի գործի բացահայտման մանրամասները:
Հանցավոր կապեր՝ Ֆրանսիայից Հայաստան: Աղմկալի գործի բացահայտման մանրամասները:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղևոր, 1951 թ. ծնված Արշալույս Ստեփանյանը մահացել է, իսկ վարորդը, 3 ուղևորները, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նյու Յորքից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների թեմային: Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարվող քայլերը չեն փոխում ուժերի բալանսը, Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Վերջինս նշել է, որ բոլորն էլ գիտեն` թուրքական […]
Տեր Վրթանես Բաղալյանը facebook-ի իր հանրագրում անդրադառնալով, երեկ՝ հոկտեմբերի 2-ին Henaran.am կայքի խմբագիր Լիլիթ Դավթյանին անձի ու հավատքի հանդեպ՝ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի հնչեցրած զրպարտալի մեղադրանքներին գրառել է. «Ցավալի է, որ ոմանք իրենց իրավունք են վերապահում այլոց հավատքը քննելու, այն դեպքում, երբ Աստված ասում է.«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք»: Ավելի վիրավորական է, երբ բարեպաշաշտ և […]
Տավուշի մարզում մի փոքրիկ կատու նստել էր Երևան ուղևորվող մեքենայի ետնամասին և կարծես ինչ որ բան էր խնդրում: Իմ ընկալմամբ ասում էր. «Դեմ եմ արտագաղթին»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլեւ խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թեւավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց […]
Ռուսական «Голос» նախագծին մասնակցեց ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Ռաֆա Գրիգորյանը, ում ժյուրին խնդրեց նաեւ հայերեն երգել: Երիտասրադը անցավ հաջորդ փուլ, նա ռեփեր Բաստայի թիմում է, ով նրան ողջունեց հայերեն, ասելով` «բարեւ»:
Հարգելի երևանցիներ, «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի […]
2015 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 16.00-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1) տեղի կունենա Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Նույն օրը ժամը 17.00-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ի դահլիճում (Հասցե` Կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության Հրապարակ մետրոյի կայանի կողմից) տեղի կունենա Մասունքներ….. ծանոթ և անծանոթ Պալյանները խորագիրը կրող Պալյան […]