Ռուսաստանը սխալ դիրքորոշում է որդեգրել` հարվածելով Սիրիայի ընդդիմադիրներին. Դավութօղլու
Նյու Յորքից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների թեմային:
Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարվող քայլերը չեն փոխում ուժերի բալանսը, Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Վերջինս նշել է, որ բոլորն էլ գիտեն` թուրքական նեղուցներով անցնող ռուսական նավերը ուր էին գնում` ավելացնելով, որ Ասադի ռեժիմին 2 տեղից էր օգնություն գալիս, զենքը` Ռուսաստանից, մարդկային ռեսուրսը` Իրանից, գրում է Ermenihaber.am-ը:
«Ռուսաստանը ամեն տեղ էլ բացեիբաց ասել է, որ աջակցում է Ասադին: Այս պահին նորությունն այն է, որ ռուսական օդուժը անմիջական գործողություններ է սկսել»,- նշել է Դավութօղլուն:
ԱՄՆ-ի ինքնաթիռները «ԻՊ»-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) դիրքերին են հարվածում: Ռուսաստանի առաջին օրվա գործողությունների համագումարը շատ մտահոգիչ է: Ամբողջովին «Սիրիայի ազատ բանակի» (չափավոր ընդդիմություն) դեմ ուղղված գործողություն էր: Դա բացահայտ աջակցություն է դեպի կործանում գնացող սիրիական ռեժիմին: Նախկինում խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանն ու Իրանը չպետք է միջամտություն անեն Սիրիայում: Սակայն այժմ Ռուսաստանը փաստացի միջամտություն է անում: Դա ճիշտ դիրքորոշում չէ: Չափավոր ընդդիմությանը ոչնչացնելը իմ կարծիքով որևէ օգուտ չեն բերելու» ասել է Դավութօղլուն:
Լրագրողները հետաքրքրվել են Դավութօղլուից, թե արդյոք այս պարագայում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև առճակատման ռիսկեր չեն առաջանում:
Վարչապետն ասել է, որ Ռուսաստանի հետ մշտական կապի մեջ են և չի կարծում, թե Ռուսաստանը Թուրքիային անհանգստացնող գործողությունների կդիմի: Նրա խոսքով այս պահին Ռուսաստանի նպատակը Ասադի համար գործողությունների դաշտ բացելն է: Դավուօղլուն ավելացրել է նաև, որ Ռուսաստանը նախօրոք տեղեկացրել է Թուրքիային Սիրիայում կատարելիք հարվածների մասին:
Հարց է հնչել նաև, թե ինչու ՄԱԿ-ում Օբամայի հետ երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել: Ի պաատսխան Դավութօղլուն պարզաբանել է, որ չէր կարող ՄԱԿ-ում երկկողմ հանդիպում անցկացնել բոլոր 193 պետությունների ղեկավարների հետ: Վերջինս նշել է, որ Օբամայի հետ զրույց է ունեցել ՄԱԿ-ում մատուցված ճաշի ընթացում և խոսել է Սիրիայում անվտանգության գոտի հիմնելու և ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունների թեմայով: Դավութօղլուն հայտնել է նաև, որ ճաշի ընթացքում հասցրել է զրուցել նաև Պուտինի հետ և քննարկել ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:
Աղբյուր` Ermenihaber.am