Հայաստանում նշվում է Ճարտարապետի միջազգային օրը
2015 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 16.00-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1) տեղի կունենա Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստը:
Նույն օրը ժամը 17.00-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ի դահլիճում (Հասցե` Կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության Հրապարակ մետրոյի կայանի կողմից) տեղի կունենա Մասունքներ….. ծանոթ և անծանոթ Պալյանները խորագիրը կրող Պալյան ճարտարապետական գերդաստանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ի տեղեկություն.
Ամբողջ աշխարհում ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից: Այն սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը: 1996 թվականից մասնագիտական այս տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:
Հայաստանում Ճարտարապետի միջազգային օրը առաջին անգամ նշվել է 2014 թվականին: