Հայրենիքի կորուստը սա է
Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին։ Խրիմյան Հայրիկ Հայագիտարան Հայաստան
Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին։ Խրիմյան Հայրիկ Հայագիտարան Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես […]
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը […]
Երբևիցե չէր եղել նման նախաձեռնություն, որ քաղաքի տոնի առթիվ ճիշտ քաղաքի տարիքին համապատասխան սոցիալապես անապահով ու սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներ ստանային անակնկալ նվերներ, որոնք անհրաժեշտություն էին նրանց համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կյանքի կոչվող այս ծրագիրը հազարավոր ընտանիքների օրն իսկական տոնի է վերածում: Անկեղծորեն շնորհակալ եմ քաղաքապետին այն նախաձեռնության համար, որ […]
Ստամոքսն ավելի խելացի է, քան ուղեղը, քանի որ ստամոքսը կարողանում է սրտխառնոց ունենալ, իսկ ուղեղը կուլ է տալիս ամեն զիբիլ: Չինգիզ Այթմատով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վարչապետը […]
ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ պարոն Բուքիքիոյի գլխավորած հանձնաժողովի հետ երկար տարիների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը օգտակար է եղել Հայաստանի համար: Սերժ […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին: Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում […]