30 ընտանիք մեկ օրում դառնում է օջախի տեր

Երբևիցե չէր եղել նման նախաձեռնություն, որ քաղաքի տոնի առթիվ ճիշտ քաղաքի տարիքին համապատասխան սոցիալապես անապահով ու սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներ ստանային անակնկալ նվերներ, որոնք անհրաժեշտություն էին նրանց համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կյանքի կոչվող այս ծրագիրը հազարավոր ընտանիքների օրն իսկական տոնի է վերածում:
Անկեղծորեն շնորհակալ եմ քաղաքապետին այն նախաձեռնության համար, որ տոնի շրջանակում բնակարններ են նվիրվելու ավելի քան 30 ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների: Հոգիս ուղղակի լցված է խնդությամբ, որ ես էլ եմ մի փոքրիկ մասնիկը այն կառույցի, որտեղ մշակվում և իրականանում են այդ ծրագրերը:
30 ընտանիք մեկ օրում դառնում է օջախի տեր և համոզված եմ, որ այդ օջախը շեն է մնալու, որովհետև այդ նվերը այնպիսի սիրով է տրվել քաղաքապետի, քաղաքապետարանի կողմից, որ նոր բնակարանը նրանց բերելու է երջանկություն և առողջություն: Զոհված հայրերը հանգսիտ են լինելու, նրանց հոգիները զգալու են այդ ամենը, իսկ իրենց զավակները մի հերթական անգամ համոզվելու են, որ իրենց հայրերի նվիրումն առ Հայրենիք գնահատված է ու գնահատվելու է միշտ: