14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին:

Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում կառույցը կարողացել է կայանալ: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խորհրդարանն այսուհետ եւս պատրաստակամ է աջակցելու կոմիտեին: Խոսելով կառույցի հետագա գործունեությունից՝ պարոն Սահակյանը հորդորել է գործել առավել ամրակուռ, թափանցիկ ու ժողովրդի կողմից ընդունված մոտեցումներով: Ավարտելով խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն արդյունավետ աշխատանքով կգրանցի արդյունքներ, որոնք անհրաժեշտ են մեր պետությանն ու պետականությանը:

ՀՀ քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար՝ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության եւ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ, արդարադատության գնդապետ Արթուր Մելիքյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ