Նախօրեին Սանկտ-Պետերբուրգի փողոցներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Սարքը պայթել է 66-ամյա կնոջ պայուսակում, որի արդյունքում կնոջ ոտքը պոկվել է: Վնասվել է նաեւ մոտակայում տեղակայված մեքենան: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
«Մի բան կասեմ, սա պատահականություն էր՝ տղայիս դեպքի հետ որևէ կապ չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, ով հոկտեմբերի 8-ին Երևանում վրաերթի է ենթարկվել : Արցունքները խեղդում են տիկին Ջուլիետային` անհարմար է զգում որդու արարքի պատճառով. « Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ: Նա մայր չունի»: […]
«Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։ Պարտքերի տակից դուրս գալու համար ստիպված վաճառել է Կայարանի մոտ իր ունեցած առևտրի կետը, գրավադրել նույն «Մուսալեռ» ռեստորանը, որտեղ ի դեպ ՀԱԿ-ն […]
Նույնիսկ հետաքրքիրն այն չէ, որ խոսեց: Հետաքրքիր էլ չէ` ինչ ասաց: Եթե ավելի անկեղծ ու ազնիվ` դա Քոչարյանի կարապի երգն էր: Վատ կատարմամբ: Մեկ «բայց»-ով: Եթե մինչև 2017-ը տեղի չունենա արտքաղաքական ֆորս մաժոր: Արտքաղաքական «սողանցքը» միակ «սանիտարական միջացքն» է, որով կարող է անցնել Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում` մեկ հարցով հարցազրույցը ոչ միայն «կարապի» մասին էր, […]
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել: Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Եվ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը: Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել: Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, […]
Կառավարության երեկվա նիստում փոքրիկ միջադեպ եղավ, որից կարելի է ենթադրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կորցրել է գործընկերների նկատմամբ վստահությունը և կասկածում է նրանց հավատարմությանն ու ենթարկվելու պատրաստականությանը։ Երբ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը գործադիրին էր ներկայացնում Հայաստանի ներդրումային քաղաքականության հայեցակարգը, նշելով, որ ընդհանուր ներդրումներն աճել են, կառավարության որոշ անդամներ ժպտացին, ինչը վարչապետին դուր չեկավ։ «Ինչի՞ այդպես […]
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ եւ արտադրամասեր, այլեւ մանկական տակդիրներ (փամփերս): ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների եւ գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով: 4-րդ համարի մանկական 134 փաթեթ […]
Դիարբեքիրի Սիլվան շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: Երեխաների կողմից հողի տակից հայտնաբերված ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանկ, երբ նրանք փորձել են այն դուրս հանել հողի տակից: Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 9-ամյա Հասան Յըլմազի կյանքը հնարավոր չի եղել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Ռումբը գտնվել է այն թաղամասերում, որտեղ որոշ ժամանակ առաջ «Քուրդիստանի […]