Շոկ․ բռնաբարել եւ դաժան ծեծի են ենթարկել կույր աղջկան

Մոսկվայում դաժան միջադեպ է տեղի ունեցել։ 27-ամյա կույր աղջկան ծեծել, թալանել ու բռնաբարել են։ Աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է lifenews.ru-ը։ Օգտվելով աղջկա անօգնական վիճակից՝ հանցագործը հարձակվել է նրա վրա տան մոտ, բռնաբարելուց հետո թալանել ու ծեծել է աղջկան ու հեռացել։ Հանցագործին արագ հաջողվել է բռնել։