Չեչնիայի նախագահը նկարահանվել է մարտաֆիլմում /վիդեո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/10/1050720514.jpg)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում հրապարակել է արկածային մարտաֆիլմից թրեյլեր, որում ինքը նկարահանվում է։ Նրա հետ միասին, ինչպես նշել են ԶԼՄ-ները, նկարահանվում են նաեւ «համաշխարհային մեծության աստղեր», գրում է РИА Новости-ն:
«Ով չի հասկացել, կհասկանա» վերնագրով ֆիլմում Կադիրովը նկարահանվում է մայիսից։ Ավելի վաղ նախագահն ասել էր, որ ֆիլմը նկարահանում է «հոլիվուդյան հայտնի ռեժիսորը», սակայն անուններ չէին նշվել:
Նախնական տեղեկություններով՝ գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Կադիրովը, նավակով ուղևորության է գնում փոթորկոտ ծովով: Թրեյլերում ցուցադրված է գիշերային փոթորիկի տեսարան, որում կինոհերոսը առանց նավակի է մնում: Մնացած ճանապարհը նա հաղթահարում է լող տալով։
Տեսանյութը՝ այստեղ