11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Հրազենային վնասվածքից լեյտենանտ է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ., ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն […]

Արմեն Աշոտյանը կոչ է անում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին՝ շեշտելով, որ, նրանք հայ դպրությունն ապահովող այն առաքյալներն են, ովքեր  ճակատագրի բերումով ստիպված են հայեցի սերունդ […]

«Միտումնավոր արված հայտարարություն էր»

«Սա միտումնավոր արված հայտարարություն էր, որի նպատակն էր մոլորեցնել հանրությանը։ Հայտարարությունից դատելով՝ կարող եմ ասել, որ սա միտում էր շեղելու հանրության տրամադրությունը Բաղրամյան պողոտայում կատարվող ողջ գործընթացից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով Վալերի Պերմյակովի գործից: Նշենք, որ հայտարարություն եղավ, որ գործը քննելու է հայկական կողմը, սակայն Պերմյակովը շարունակում է […]

Ամոթ է. Սուրեն Շահվերդյանն՝ իշխանություններից /վիդեո/

Երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով՝ Բաղրամյանում ընթացող շարժումը դադարի ու նոսրացման միտում ունի: «Արդեն պետք է հետևենք աուդին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, սակայն, նշեց՝ կցանկանար, որ պայքարը շարունակվեր: Նա խոսեց նաև այլ խնդիրներից՝ մասնավորապես Վրաստան-Հայաստան անցկատեից ու ճանապարհներից: «Ամոթ է»,-նկատեց նա: «Լավ, մեր նախագահը չ՞ի հասկանում, որ իրեն չեն սիրում,  չ՞ի ուզում […]

Սևանում որսագողությունը շատացել է

Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ սիգի պաշարները Սևանա լճում շատացել են և հասել 300-350 տոննայի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Սակայն սա նաև տխրելու առիթ է, քանի որ բանախոսի պնդմամբ՝  նորից որսագողություն է սկսվել։  «Ամբողջ աշխարհում որսի մեջ ընդունված է, որ չի կարելի որսալ դեռևս գոնե մեկ անգամ սերունդ […]

Տառապում են

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- […]

«Իսկ ցուցարարներն ի՞նչը չէին մերժում» /վիդեո/

 «Իհարկե, սոցիալական լոզունգների վրա մարդիկ ավելի շատ են հավաքվում, ավելի հեշտ է  հենց այդ լոզունգի վրա հավաքել մարդկանց: Բայց եկեք նայենք, թե ինչ մարդիկ էին կանգնած հրապարակում»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ մայդանի վերածվեր Բաղրամյան պողոտայում արվող նստացույցը: «Մայդանը լրիվ այլ երևույթ է, մեծ հաշվով […]

Ապուշին էլ պարզ է

«Զարմացա, որ երբ գազի գինը բարձրացավ, այս էֆեկտը չեղավ, միանշանակ ապուշին էլ է պարզ, որ մի երկիր, որ ատոմակայան ունի, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, ու այնտեղ ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա համոզված է՝ միայն ՀԷՑ գլխավոր տնօրեն […]

Վրաերթի են ենթարկել 8-ամյա տղային

«ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hունիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի