10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սևանում որսագողությունը շատացել է

Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ սիգի պաշարները Սևանա լճում շատացել են և հասել 300-350 տոննայի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Սակայն սա նաև տխրելու առիթ է, քանի որ բանախոսի պնդմամբ՝  նորից որսագողություն է սկսվել։ 

«Ամբողջ աշխարհում որսի մեջ ընդունված է, որ չի կարելի որսալ դեռևս գոնե մեկ անգամ սերունդ չտված կենդանուն, իսկ մեզ մոտ որսում են անգամ փոքրիկ ձկներին, ինչը անթույլատրելի է, և պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը»,-ասաց նա։

Մասնագետը նշեց, որ նաև որակապես տուժել է նաև Սևանի խեցգետինը, որի քանակապես չի պակասել, բայց մանրացել է։

 «Ամենավատ վիճակում ամեն դեպքում մնում են Սևանի կողակն ու բեղլուն և նրանց վերականգման համար երկար տարիներ են պետք»,-կարծում է Գաբրիելյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ