01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տառապում են

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում:

Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- Հ1-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարն անդրադառնալով նախիջևանյան հատվածի ուղղությամբ հակառակորդի կողմից վերջին կրակոցներին՝ նշել է, որ իր համար դա անընդունելի ու անհասկանալի է: «Սովորաբար հակառակորդն իր եռանդը մարում է արժանի պատասխան ստանալու ժամանակ, այսօրվա իրականության մեջ դա է մեր հարևաններին զսպելու զսպաշապիկը: Եվ հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն»:

Նախարարը նկատել է նաև, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականությունը«սեփական անխոցելիության սինդրոմ»-ով է տառապում և իրականությունից կտրված է: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ